Սպորտ

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը կպայքարի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Կարեն Ասլանյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ ու առավելության հասավ 12:4 հաշվով:

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը կիսաեզրափակչում 10:1 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Մոհմադպիանին ու կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար պայքարում:

67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը 4:0 հաշվով զիջեց ուզբեկ Այժան Խալմախանովին ու ուժերը կչափի բրոնզե մեդալի համար պայքարում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում