Աշխարհ

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Մեծ Բրիտանիան կիբերպաշտպանության ռազմական խմբեր է ուղարկում եվրոպական և ասիական երկրներ՝ բրիտանական ռազմական համակարգերի դեմ նախապատրաստվող կիբերհարձակումները հայտնաբերելու և վաղ փուլում խափանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Times-ին տված հարցազրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության կիբեր և էլեկտրամագնիսական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մայք Ֆեյերսը։ Նրա խոսքով՝ գործողություններն իրականացվում են ընդունող երկրների համաձայնությամբ և նրանց հետ համագործակցությամբ։

Ֆեյերսի գնահատմամբ՝ արհեստական բանականությունը արագացրել է համակարգերի խոցելիությունների շահագործումը։ «Եթե նախկինում խոցելիությունները վերացնելու համար մի քանի օր ունեինք, այժմ արձագանքելու համար տասնյակ րոպեներ ունենք»,- ասել է նա։

Որպես կիբերսպառնալիքների մասշտաբի օրինակ՝ Ֆեյերսը հիշատակել է եվրոպական սուպերմարկետների և Ֆրանսիայի արյան պաշարների պահեստների սառեցման համակարգերի դեմ հարձակումները։ Նոյեմբերի սկզբին եվրոպական մի շարք երկրների խանութներում հարձակվողները հեռակա կարգով բարձրացրել էին սառնարանների և սառցարանների ջերմաստիճանը, ինչի հետևանքով սննդամթերք էր փչացել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում