Եվրոպա

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու համար. Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Եվրոպական միությունը Մոլդովային կտրամադրի 30 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցություն՝ էներգետիկ խոցելիությունը նվազեցնելու և ցուրտ եղանակին քաղաքացիներին օգնելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին Մոլդովայի խորհրդարանում ելույթում հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Ես այժմ առաջարկել եմ ևս 30 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ ձեր քաղաքացիների համար, որպեսզի թեթևացնենք էներգիայի բարձր գների բեռն այն մոլդովացիների համար, որոնք ամենաշատն ունեն այդ աջակցության կարիքը։ Բացի այդ, մենք աշխատում ենք նաև ձեր տնտեսության զարգացման ուղղությամբ», - ասել է Կոսը։

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ երկրին ցուցաբերած աջակցության համար։

«Շնորհակալություն այսօր հայտարարված 30 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցության համար, որն ուղղված է էներգետիկ խոցելիության նվազեցմանը և խոցելի տնային տնտեսություններին օգնելուն։ Այս բարդ ժամանակահատվածում Եվրոպական միությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կանգնած է Մոլդովայի քաղաքացիների կողքին՝ տրամադրելով կոնկրետ օգնություն այնտեղ, որտեղ դա իսկապես անհրաժեշտ է», - նշել է Գրոսուն։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նոյեմբերի 8-10-ը գտնվում է Մոլդովայում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում