Սպորտ

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերի վաճառքը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 12-ին, ժամը 21։00-ին կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան-Կիպրոս հանդիպումը. արդեն, իսկ մեկնարկել է այդ խաղի տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Տոմսերն արդեն հասանելի են tickets.ffa.am կայքում և վաճառվելու են միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Կիպրոս խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը։

«Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում: Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում