Սպորտ

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Ծանրամարտի վարկանիշային աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի վերջնական տեղերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աշխարհի առաջնության 85 կգ քաշային կարգի B ենթախմբում հանդես գալով ու երկամարտի 345 կգ (155+190) արդյունքով՝  Ռաֆիկ Հարությունյանը  զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը, իսկ Մարտին Պողոսյանը  C ենթախմբում հանդես գալով՝  երկամարտի 337 կգ (147+190) արդյունքով՝ 23-րդն է:  

Մինչ այս ԱԱ-ում հրում վարժության բրոնզե մեդալակիր է դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում