Սպորտ

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Դոհայում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը, հավաքելով 542 միավոր, դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելեսում կայանալիք 2028թ. Օլիմպիական խաղերի համար. առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։

Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Թիմի կազմում են նաև Գևորգ Մելքոնյանը և Արտյոմ Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում