Իրավունք

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ

Արագածոտնի մարզի դատախազության հայցն ընդդեմ Աշտարակ համայնքի, ՍՊ ընկերության և ֆիզիկական անձի` Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով մասնակի բավարարվել էր։

Վճռով անվավեր էր ճանաչվել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի գյուղատնտեսական նշանակության՝ 33.681 հա հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը: Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ՝ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

Դատախազության դիմումի հիման վրա՝ 33.681 հա ընդհանուր մակերեսով 18 հողամասերի նկատմամբ գրանցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը։

Հողամասերի մոտարկված շուկայական արժեքը կազմում է շուրջ 3 միլիոն 368 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 212 միլիոն 516 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում