Իրավունք

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

2 րոպեի ընթերցում

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Արարատի մարզի դատախազության դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթին զուգահեռ, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին պատկանող՝ 5.38 հա մակերեսով հողամասերի օտարման իրավաչափությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ տարբեր ժամանակահատվածներում Արարատի մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, իրենց ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, այն է՝ առանց համայնքի ավագանու համաձայնության, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.38 հա ընդհանուր մակերեսով հողամասերը, ձևական աճուրդների եղանակով օտարել են Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ին։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ:

Միաժամանակ, 2026 թվականի սեպտեմբերի 24-ին Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արտաշատ համայնքի և Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ի՝ վերոնշյալ հողատարածքների աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել վերոնշյալ հողատարածքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում