Հայաստան

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

1 րոպեի ընթերցում

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Միացյալ Թագավորությունը հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Որոշումը համահունչ է Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությանը և նպատակ ումի նպաստելու հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը և երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը։

Զրոյական մաքսատուրքով Միացյալ Թագավորություն կարող են արտահանվել թարմ մրգերը, չրերը, չամիչը, կանաչեղենը, համեմունքները, խմիչքները, մասնավորապես՝ գարեջուրը, կոնյակը և բրենդին։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում