Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը
1 րոպեի ընթերցում

Բահրեյնում ընթացող «Մանամայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպել է Embraer ընկերության Աֆրիկայի և Միջին Արևելքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների գծով գլխավոր տնօրեն Հուսեյն Դաբբասի և նույն ընկերության Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրներում վաճառքների գծով տնօրեն Տահար Զաուշի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ Տահար Զաուշը ներկայացրել է ընկերության ծրագրերը և առաջարկները։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները, այդ թվում՝ ճանաչողական այցերի միջոցով։