Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն կարևոր քայլ է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն կարևոր քայլ է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքների վերացմանն՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ 

«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:

Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:

Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,– գրել է խոսնակը՝ շեշտելով, որ դա կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում