Իրան

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան այցի շրջանակում Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում ձևավորված համագործակցության զարգացումն ու համապատասխան նախաձեռնությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան այցի շրջանակներում գործընկերոջս՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայի հետ կարևորել ենք հանրային հաղորդակցության ոլորտում ձևավորված համագործակցության զարգացումն ու համապատասխան նախաձեռնությունները»,- նշել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության խոսնակը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում