Մշակույթ

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

1 րոպեի ընթերցում

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) փակումը նշանավորվեց տոնական համերգով, որը համախմբել է հայաստանյան երաժշտարվեստի ճանաչված ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգն այս պահին ընթանում է Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ (Կասկադ համալիր)  հանդիսատեսին պարգևելով երաժշտական բազմազան կատարումներով հագեցած երեկո։

Համերգային ծրագրի ընթացքում բեմում են Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Սոնա Ռուբենյանը, Ինգա Արշակյանը, Գոռ Սուջյանը, Վահագն Հայրապետյանը, Ավագ Մարգարյանը, Yerevan Calling-ը և այլ արտիստներ։

Տոնական երեկոն կեզրափակի համերգի հատուկ հյուր, աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը՝ ներկայացնելով իր MANIFESTE նախագիծը։

Համերգը Երևանում անցկացված COP17 համաժողովի եզրափակիչ մշակութային միջոցառումն է, որը միտված է միավորելու երաժշտությունն ու բնության պահպանության գաղափարը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում