Եվրոպա

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2027»-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

«Եվրատեսիլ» երգի մրցույթի 2027 թ. տոմսերի վաճառքը կմեկնարկի հունվարին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել են կազմակերպիչները։

«Եվրատեսիլ» երգի մրցույթի 71-րդ մրցաշրջանի մեծ եզրափակիչը տեղի կունենա 2027 թ. մայիսի 15-ին «Արենա Բուրգաս»-ում, իսկ կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 11-ին և մայիսի 13-ին։

Երկրպագուները հնարավորություն կունենան նաև տոմսեր ձեռք բերել վեց լրացուցիչ նախնական շոուների համար, որոնք տեղի կունենան 2027 թ․ մայիսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում։ Տոմսեր գնել ցանկացողները պետք է գրանցվեն «Եվրատեսիլ 2027»-ի պաշտոնական կայքում՝ որպես «Եվրատեսիլ»-ի երկրպագու (Eurofan)։

Նոյեմբերի սկզբին Բուրգասի քաղաքապետարանը զգուշացրել էր «Եվրատեսիլ 2027»-ի վերաբերյալ մոլորեցնող առաջարկների և տոմսերի ոչ պաշտոնական վաճառքի մասին։

Մրցույթը հյուրընկալելու է Բուլղարիայի Սև ծովի ափին գտնվող Բուրգաս քաղաքը։

Քաղաքային վարչակազմը հորդորել է երաժշտական ​​միջոցառմանը ներկա գտնվել ցանկացողներին լինել առավել զգոն և խուսափել չստուգված աղբյուրներից ստացված առաջարկներից։ Վարչակազմը զգուշացրել է, որ ոչ պաշտոնական հարթակներից տոմսեր գնելը պարունակում է ֆինանսական խարդախության և անվավեր տոմսեր ձեռք բերելու ռիսկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում