Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
1 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում 2026 թվականին Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից՝ տեղեկացնելով, որ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ժամը 21:00-ին։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։
Մրցույթին կարող էին մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող էին դիﬔլ ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։
«Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, Մալթայում։