Life

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

1 րոպեի ընթերցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է ֆրանսիական նորաձևության հեղինակավոր տան՝ Dior-ի տղամարդկանց  հագուստի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասանը ներկայացված է Dior Men-ի նոր արշավում, որն ընդգծում է տղամարդու դասական հագուստի, մասնավորապես՝ կոստյումի դերն ու ժամանակակից ընկալումը։ Արշավը ներկայացվում է «A Study in Precision» խորագրով։

Հիշեցնենք, որ Թադևոսյանը լայն ճանաչում է ստացել հատկապես «Կյանք ու կռիվ» ֆիլմից, որտեղ մարմնավորել է գլխավոր դերերից մեկը։ Դերասանը նկարահանվել է նաև մի շարք այլ ֆիլմերում և նախագծերում՝ միաժամանակ հանդես գալով որպես մոդել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում