Շոու բիզնես

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

Երգչուհի Բրյունետը, որը Future Lover երգով Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2023»-ին,  երկրպագուների դատին նոր երգ է հանձնել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Love Reversed երգն ու հոլովակը, որի շուրջ, ինչպես երգչուհին է ասում, շատ մեծ թիմ է աշխատել, արդեն համացանցում է։

«Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Բրյունետը տեսանյութ է հրապարակել, որում խոստովանում է, որ թե՛ էմոցիոնալ, թե՛ ֆիզիկական առումով բավականին բարդ նկարահանումներ են եղել։

«Սա շատ կարևոր փորձ էր ինձ համար։  Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել։ Երգն ու տեսահոլովակն անդրադառնում են մի թեմայի, որին անձամբ չեմ առնչվել, բայց ամբողջ սրտով փորձել եմ զգալ ու ցույց տալ այն մարդկանց պատմությունը, որոնց համար դա իրականություն է»,-նշում է Բրյունետն ու հավելում՝ իր համար շատ կարևոր է ունկնդիրների կարծիքը, որին շատ է սպասում։

Հոլովակին կից հրապարակված գրառման մեջ ասվում է. «Այս պատմությունը հիշեցնում է՝ եթե դու ապրում ես բռնության մեջ, մի՛ լռիր»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում