Սպորտ

Շակիրան, Մադոննան և կորեական BTS-ը ելույթ կունենան ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը

1 րոպեի ընթերցում

Շակիրան, Մադոննան և կորեական BTS-ը ելույթ կունենան ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս տարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ կունենան Շակիրան, Մադոննան և կորեական փոփի սուպերաստղեր համարվող BTS խումբը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։

Եզրափակչի ընդմիջման շոուի շահույթն ուղղվելու է FIFA-ի Global Citizen Education Fund կրթական հիմնադրամին, որի նպատակն է հավաքագրել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ողջ աշխարհում երեխաների համար որակյալ կրթության և ֆուտբոլի հասանելիությունը ընդլայնելու համար։

«2026 թվականի Աշխարհի առաջնության խաղերի վաճառված յուրաքանչյուր տոմսից 1 ԱՄՆ դոլարը կնվիրաբերվի հիմնադրամին»,- հայտնել են ՖԻՖԱ-ից։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված ֆուտբոլի պաշտոնական կանոնները սահմանում են, որ ընդմիջման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, և պարզ չէ՝ արդյոք այս կանոնը կփոփոխվի ելույթի համար, թե ոչ։ Նման գործելաոճը կիրառելի է օրինակ ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի՝ Սուպերբոուլի ընդմիջման շոուների ժամանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում