«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում
1 րոպեի ընթերցում

Մարզերում մշակութային-ժամանցային կյանքը աշխուժացնելու, ՀՀ քաղաքացիների մասնակցությունը մշակութային միջոցառումներին բնականոն պահանջ դարձնելու, ինչպես նաև «Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը պատշաճ կազմակերպելու նպատակով՝ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տարի «Ֆեստիվառ» փառատոնի շրջանակում արդեն իրականացվել է 2 համերգ` Թալին և Գորիս քաղաքներում: Եվս մեկ համերգ նախատեսվում է անցկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 2026 թ. օգոստոսի 29-ին:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել համերգ: Միջոցառման շրջանակում մարզի բնակիչներն ու հյուրերը կկարողանան ծանոթանալ տեղական արտադրանքին: Փառատոնը բաց կլինի հանրության լայն շրջանակների համար, իսկ համերգին նախատեսվում է 10 000 հանդիսատեսի ներկայություն: