Հայաստան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

Հոկտեմբերի 11-ն աղջիկ երեխաների միջազգային օրն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգ և պաշտպանված միջավայրում մեծանալու, որակյալ կրթություն ստանալու, իր կարողություններն ու ներուժը լիարժեք զարգացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու և հասարակական կյանքին հավասարապես մասնակցելու հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում