Կոշտան ներկայացրել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեմաները
2 րոպեի ընթերցում

Եվրամիության 2028-2034 թթ․ բյուջեն և 2027 թվականին Կիևի ֆինանսավորումը կլինեն նոյեմբերի 26-27-ին կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեմաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ԵՄ երկրների ղեկավարներին Բրյուսել հանդիպման մեկնելու հրավեր նամակում, որը հրապարակել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 26–27-ին կայանալիք Եվրոպական խորհրդի մեր հատուկ հանդիպումը կենտրոնանացած կլինի ԵՄ բազմամյա ֆինանսական պլանի և 2027 թվականի համար Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ քննարկումների վրա», - գրել է նա։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավարը գագաթնաժողովում քննարկման համար ներկայացրել է ԵՄ 2028-2034 թթ․ բյուջեի փոխզիջումային նախագիծը։ Նա ավելի քան 10%-ով կրճատել է Եվրոպական հանձնաժողովի պատրաստած սկզբնական նախագիծը՝ գումարը 1,7 տրիլիոն եվրոյից հասցնելով 1,52 տրիլիոն եվրոյի։
Ինչպես հաղորդել է Politico պարբերականը, այդ առաջարկը քննադատության է արժանացել ԵՄ անդամ պետությունների մեծ մասի կողմից։ Դոնոր պետությունները ցանկանում են շատ կրճատել բյուջեն, շահառուներն՝ ավելացնել: Թե՛ մի կողմը և թե՛ մյուսը պահանջում են բյուջեի տարբեր հոդվածների ավելացում և կրճատում։
Կիևի ֆիանսավորման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է 45 միլիարդ եվրոյի նոր ծրագիր։ Այդ միջոցներն առաջարկվում է Կիևին տրամադրել անհատույց: Դրանք կտրվեն փոխառության տեսքով, որը կսպասարկեն ԵՄ երկրները։ Նրանք գագաթնաժողովում պետք է հաստատեն այդ ծրագիրը և դիմեն գործընկերներին՝ Կիևին ևս 25 միլիարդ եվրո տրամադրելու խնդրանքով: