Քաղաքականություն

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան Եվրամիության անդամ պետություններ։

Ինչպես Բուխարեստից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ռումինիայի նախագահն այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ռումինիան աջակցում է Հայաստանի ջանքերին՝ կապված Եվրամիությանն անդամակցելու հետ։ Մենք այդ հարցում աջակցել ենք և աջակցում ենք Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի, Ուկրաինայի, ինչպես նաև, բնականաբար, Հայաստանի ջանքերին։ Եվրամիություն նշանակում է խաղաղութկյան տարածք, բարգավաճման հնարավորություն, հետևաբար մենք դրան աջակցում ենք։ Եթե գործնական առումով խոսենք, Ռումինիան ունի դեպի Եվրամիության ինստիտուտներ, դեպի Եվրամիության օրենսդրություն անցումային երկիր լինելու որոշակի փորձառություն։

Հետևաբար, մենք փորձում ենք աջակցել, մեր փորձով կիսվել մեր գործընկերների հետ, օրինակ, Մոլդովայում և Ուկրաինայում, որտեղ կան մեր փորձագետներ։  Մենք ուրախ կլինենք նույնն անել նաև Հայաստանի պարագայում, որովհետև սա պարզապես բարի կամքի դրսևորում չէ։ Սա բխում է նաև Ռումինիայի ռազմավարական շահերից, որպեսզի այդ բոլոր երկրները լինեն Եվրամիության անդամ պետություններ»,- հայտարարել է Ռումինիայի նախագահը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում