Իրան

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Թեհրանում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի  համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի և Իսլամական Հանրապետության արդյունաբերության, ընդերքօգտագործման և առևտրի նախարար Մոհամադ Աթաբակի համանախագահությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԵՏՀ-ի հաղորդագրության մեջ։

«Այսօր մեր կենտրոնացումը  պետք է մաքսատուրքերի  ազատականացումից, որոնք մենք հաջողությամբ նվազեցրել ենք, անցնի մաքսատուրքային արգելքների վերացման և իրական գործարարությանն աջակցության վրա։ Հենց դա են մեզնից ակնկալում մեր արտադրողներն ու արտահանողները», - ընդգծել է Սլեպնյովը։

Կողմերը քննարկել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկաների հասանելիության հարցերը, ինչպես նաև «հալալ» արտադրանքին ներկայացվող պահանջների շուրջ ընթացող աշխատանքը։

Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել պատրաստի սպառողական ապրանքների հասանելիության սահմանափակումների վերացման միջոցների պլանի մշակման շուրջ։

Նաև հատուկ ուշադրություն է նվիրվել առևտրային ընթացակարգերի պարզեցմանը։ ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման վերահսկման էլեկտրոնային համակարգի ստեղծման և մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման արձանագրության համաձայնեցման աշխատանքները։

Բացի այդ, տրանսպորտի ոլորտում քննարկվել են փոխադրողների ծախսերի նվազեցման, սահմանային անցակետերում գործընթացների պարզեցման և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով իրականացվող փոխադրումների թվայնացման հարցերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում