Եվրոպա

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

1 րոպեի ընթերցում

Կրեմլը կարծում է, որ Արկտիկան պետք է լինի համագործակցության գոտի, այլ ոչ թե առճակատման

Կրեմլում կարծում են, որ Արկտիկան պետք է լինի ոչ թե առճակատման, այլ երկխոսության տարածք, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Մենք համոզված ենք, որ Արկտիկան չպետք է լինի դիմակայության տարածք, Արկտիկան չպետք է լինի առճակատման գոտի։ Արկտիկան պետք է լինի փոխշահավետ համագործակցության տարածք։ Իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է երկխոսություն։ Եվ Ռուսաստանը բաց է այդ երկխոսության համար», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պեսկովը։

Այսպես է նա մեկնաբանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի՝ Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի հետ մրցակցելու Եվրամիության մտադրության մասին հայտարարությունը։

«Տիկին Կալասը բազմիցս հայտարարել է, որ դեմ է որևէ երկխոսության։ Համապատասխանաբար, եվրոպացի դիվանագետները պետք է մի փոքր հստակեցնեն իրենց դիրքորոշումը և, հավանաբար, միմյանց բացատրեն, թե ինչպես են պատրաստվում փոխգործակցության որևէ ձևաչափ ստեղծել առանց երկխոսության։ Մեր տեսանկյունից դա անհնար է», - ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում