Միացյալ Նահանգներ

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

1 րոպեի ընթերցում

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն Օսլոյում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպմանը հնչեցրել է Կիևին ուղղված Թրամփի պահանջը՝ դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։

«Ջարեդը շատ շիտակ էր», - ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է, որ Քուշները հանդիպմանը մասնակցել է տեսակապի միջոցով, քանի որ հիվանդացել էր գրիպով և չէր կարողացել մեկնել Նորվեգիա։

Ավելի վաղ Թրամփն արդեն բազմիցս դժգոհություն էր հայտնել Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների կապակցությամբ՝ նշելով, որ դա հանգեցնում է դիզելային վառելիքի գնի բարձրացման։

Հոկտեմբերի 20-ին հակամարտության լուծման նոր առաջարկներ են ներկայացվել Օսլոյում Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաև եվրոպացի ղեկավարներ։ Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԴ նախագահի հետ բանակցությունների։ Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ բանակցություններին տեսակապի միջոցով կարող է միանալ նաև Ջարեդ Քուշները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում