Թրամփը հայտարարել է, որ 400 մլն դոլար է հատկացրել միջանկյալ ընտրությունների համար
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները շատ կարևոր են իր համար, և ինքն արդեն ավելի քան 300 միլիոն դոլար է ծախսել, իսկ ընդհանուր ծախսերը մինչև ընտրությունների օրը կգերազանցեն 400 միլիոն դոլարը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Truth Social հարթակում գրառման մեջ։
«Քանի որ ես հավատում եմ Հանրապետական կուսակցությանը և մեր բոլոր քաղաքականություններին ու սկզբունքներին, և հատկապես Ֆրանսիայում ու Եվրոպայի այլ վայրերում տեղի ունեցող իրադարձություններին ականատես լինելուց հետո, ուրախ եմ հայտարարել, որ մեր երկրի պատմության մեջ ամենակարևոր միջանկյալ ընտրությունների կապակցությամբ ես ծախսել եմ կամ մինչև ընտրությունների օրը կծախսեմ ավելի քան 400 միլիոն դոլար։ Ավելի քան 300 միլիոն դոլար արդեն ծախսվել է գովազդի, ընտրողների հետ ուղիղ և անուղղակի կապի, հանրահավաքների, հանրահավաքների անցկացման վայրերի, հեռախոսային հանրահավաքների, ընտրողների քվեարկության ապահովման ծրագրերի, ընտրությունների արդարության ապահովման և այլնի վրա», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ իր համար «մեծ պատիվ» է դա անել Հանրապետական կուսակցության անունից, որը շատ բան է արել «երկիրն անդունդի եզրից հետ բերելու համար»։