Եվրոպա

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ ուղարկել Patriot զենիթահրթիռային համալիրների համար, լրագրողներին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Իսկապես, Իրանի վրա գրոհներից հետո կալանիչ հրթիռների պակասը մեծացել է, և Ռուսաստանն ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան մենք դրանք խոցելու միջոցներ ունենք։ Սա իրական խնդիր է։ Կան ՆԱՏՕ-ի երկրներ, որոնք դեռևս ունեն նման պաշարներ, սակայն Լեհաստանը դրանց թվում չէ», - ասել է Սիկորսկին։

«Լեհաստանն Ուկրաինային աջակցում է, երբ կարողանում է, սակայն այս հարցում մենք կարող ենք սոսկ միանալ կոչերին՝ ուղղված այն երկրներին, որոնք ունեն Patriot հրթիռներ՝ դրանք կիսել Ուկրաինայի հետ», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում