Եվրոպա

Գերմանիան և Նորվեգիան Ուկրաինայի համար մոտ 300 միլիոն եվրոյի սպառազինություն կգնեն PURL-ի շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Գերմանիան և Նորվեգիան Ուկրաինայի համար մոտ 300 միլիոն եվրոյի սպառազինություն կգնեն PURL-ի շրջանակներում

Գերմանիան և Նորվեգիան միասին սպառազինության նոր խմբաքանակ կգնեն Կիևի համար PURL մեխանիզմի (Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ՝ Prioritised Ukraine Requirements List) շրջանակներում, որով նախատեսվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի համար զենքի գնումներ ԱՄՆ-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Գերմանիան և Նորվեգիան ՆԱՏՕ-ի PURL մեխանիզմի շրջանակներում Ուկրաինայի համար համատեղ ձեռք կբերեն ամերիկյան սպառազինության լրացուցիչ փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հակաօդային պաշտպանության միջոցներին», - ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունը նրա խոսքը մեջբերում է X սոցիալական ցանցում։

Պիստորիուսն ընդգծել է, որ Գերմանիան շուրջ 273 միլիոն եվրո կհատկացնի այդ նպատակով։

Ըստ Kyiv Independent պարբերականի՝ գերմանացի նախարարը նաև հայտարարել է, թե PURL մեխանիզմի միջոցով Ուկրաինայի համար կգնվեն կառավարվող հրթիռներ Patriot զենիթահրթիռային համալիրների համար և զինամթերք՝ F-16 կործանիչների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում