Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում դադարեցրել են երթուղիչների տեղադրումը՝ օդային հաղորդակցության համակարգում խափանումից հետո․ լրատվամիջոց

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դադարեցրել են երթուղիչների տեղադրումը՝ օդային հաղորդակցության համակարգում խափանումից հետո․ լրատվամիջոց

Նախորդ շաբաթ օդային հաղորդակցության համակարգում տեղի ունեցած լայնածավալ խափանումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը դադարեցրել է երթուղիչների տեղադրման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։

Գործընթացը չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն պարզվել անսարքությունների պատճառները։ Մասնավորապես՝ արդյոք խնդիրը կապված է L3 Harris ընկերության երթուղիչի հետ, թե՞ պայմանավորված է դրանց տեղադրման ընթացքում տեղ գտած սխալներով։

Նշվում է, որ այս դաշնային վարչությունը սարքավորումների փոխարինման խիտ ժամանակացույց ունի և ստեղծված իրավիճակում կարող է ժամանակավորապես տեղադրել Hewlett Packard Enterprise ընկերության Juniper Networks երթուղիչները՝ մինչև համակարգի արդիականացման աշխատանքների լիարժեք ավարտը։

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը նոյեմբերի 13-ին ավելի քան չորս ժամով դադարեցրել էր բոլոր թռիչքները երկրի տարածքում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով։ Դա վերջին 25 տարվա ընթացքում թռիչքների ամենաերկարատև դադարեցումն էր երկրի տարածքում։ Խափանման հետևանքով չեղարկվել էր ավելի քան 10 հազար չվերթ։ ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Շոն Դաֆին խափանումը հիմնավորել էր օդային երթևեկության կառավարման համակարգի չափազանց հնացած լինելու հանգամանքով։, որի պատճառով երթուղիչները չէին դիմացել ծանրաբեռնվածությանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում