Աշխարհ

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Հաագայի դատարանը հերթական դատավճիռն է կայացրել Կոսովոյի ալբանացի զինյալների նախկին առաջնորդի նկատմամբ

Հաագայի դատարանը 17 ամսվա ազատազրկման է դատապարտել Կոսովոյի ազատագրման բանակ կոչվող կազմակերպության նախկին առաջնորդ Հաշիմ Թաչիին՝ պաշտոնատար անձի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է սերբական RTS ռադիո և հեռուստատեսային ընկերությունը՝ վկայակոչելով դատավճռի տեքստը։

Փաստաթղթում նշվում է նաև դատավարական գործընթացների գաղտնիության խախտման մասին։

Թաչին այս տարի 25 տարվա ազատազրկման է դատապարտվել Սերբիայի Կոսովո ինքնավար նահանգում և Մետոխիայում 1998-1999 թվականներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Մեկնաբանելով դատարանի հերթական վճիռը՝ Թաչին հայտարարել է, որ խնդիրը ոչ թե արդարադատության, այլ քաղաքական ճնշման հարթությունում է։

Կոսովոյի ժողովրդավարական ​​կուսակցությունում, որի անդամ է Թաչին, դատավճիռը համարել են ամոթալի և անընդունելի՝ հավելելով, որ կպատասխանեն կոնկրետ քաղաքական, իրավական և դիվանագիտական գործողություններով։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում