Աշխարհ

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

1 րոպեի ընթերցում

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

Թուրքմենստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Ռաշիդ Մերեդովն ու Մուհամմադ Իսհակ Դարը քննարկել են էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցերը, ընդգծել են բարձրագույն և բարձր մակարդակներում կանոնավոր քաղաքական երկխոսության պահպանման, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքմենստանի ԱԳՆ-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամաբադում՝ Թուրքմենստան-Պակիստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի նախաշեմին։

Առանձնահատուկ ընդգծվել է էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համատեքստում։

Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում գործընկերության հետագա խորացմանը, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը, ինչպես նաև մշակութային ու հումանիտար կապերի ամրապնդմանը, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում