Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին
1 րոպեի ընթերցում

Եմենի հյուսիսը կառավարող «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։
«Մեր ուժերը բալիստիկ հրթիռ են արձակել Էր Ռիադում երկրի Պաշտպանության նախարարության շենքի վրա՝ խոցելով թիրախը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Տելեգրամ»-ի իր պաշտոնական ալիքում հայտնել է հութիների խոսնակ Յահյա Սարին։
Նա խոսքով՝ կեսօրին էլ հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Ռաս Տանուրայի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ։