Աշխարհ

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նախատեսում են համատեղ զորավարժություններ իրականացնել Բալթիկ ծովում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Վարշավա կատարած այցից և լեհ գործընկեր Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ բանակցություններից հետո։

Կողմերը համաձայնության են եկել ամրապնդել ռազմական համագործակցությունը «հաջորդ սերնդի հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության և մշակման», «անօդաչու և հակաօդային տեխնոլոգիաների համատեղ մշակման», կիբերանվտանգության և «Բալթիկ ծովում պաշտպանական ռազմածովային գործունեության իրականացման համար՝ զորավարժությունների և տարածաշրջանային համակարգման միջոցով»։

Նշվում է, որ համաձայնությունները ձեռք են բերվել «կամավորների կոալիցիայի» զորավարժություններից առաջ, որոնք տեղի կունենան Լեհաստանում նոյեմբերին։ Մասնակցելու են հազարավոր զինվորականներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում