Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։
Կոնգրեսի բարձր մակարդակի հատվածում նախարարը հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում Հայաստանի իրականացրած բարեփոխումներն ու առաջնահերթությունները։
Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։