Հասարակական

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան կարող է հայտնվել կրակի ճիրաններում

Եվրամիությունը նախազգուշացրել է, որ ամբողջ Եվրոպան շուտով կարող է կրակի ճիրաններում հայտնվել անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետների։

«Առկա է այն վտանգը, որ «ամբողջ Եվրոպան կրակի մեջ կհայտնվի», - լրատվամիջոցը մեջբերում է ԵՄ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման գծով համակարգման կենտրոնի ստորաբաժանման ղեկավար Մարիա Զուբերի խոսքը։

Լոնդոնի կայսերական քոլեջի պրոֆեսոր Գիլիերմո Ռեյնը նախազգուշացրել է, որ ազգային ուժերի սպառումը, հատկապես՝ ավիացիայի, եվրոպական երկրներին կզրկի միմյանց օգնություն ցուցաբերելու  հնարավորությունից, ինչն «զգալիորեն կնվազեցնի Եվրոպայի՝ խոշորագույն անտառային հրդեհները մարելու կարողությունը»։

Ընդգծվում է, որ Հունաստանը, Իտալիան և Կենտրոնական Եվրոպայի մի մասը առավել խոցելի կդառնան անտառային հրդեհների նկատմամբ։

Եվրոպան վերապրում է վերջին տարիների ամենաշոգ ժամանակաշրջաններից մեկը. առավել շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։ Ֆրանսիայի անտառները կրակի ճիրաններում են։ Ինչպես հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը, երկիրը ռեկորդային թվով անտառային հրդեհների հետ է բախվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում