Միջազգային

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին

Իսրայելի զինվորականները Լիբանանի հարավում պայթեցրել են մի քանի ստորգետնյա թունելներ, որոնք, նրանց տվյալների համաձայն, օգտագործվել են «Հեզբոլլահ»-ի շիա շարժման զինված ջոկատների կողմից։ Բոֆոր լեռնաշղթայի շրջանում գտնվող օբյեկտները պայթեցնելու համար օգտագործվել է շուրջ 700 տոննա պայթանյութ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ թունելները գտնվում են 12-րդ դարում հիմնադրված Բոֆոր ամրոցի ավերակների մոտ։

«Թունելները պայթեցվել են մոտավորապես 700 տոննա պայթանյութով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ողջ ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու սիստեմատիկ գործունեության ընթացքում», - ասվում է տեքստում։

Ըստ իսրայելական կողմի վարկածի, թունելների պայթեցման գործողությունն անցկացվել է «Հեզբոլլահ»-ի ջոկատների կողմից «հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտումից» հետո։

«Իսրայել պետությունը չի հանդուրժի հրադադարի համաձայնագրի որևէ խախտում: «Հեզբոլլահ»-ի կողմից Իսրայելի պաշտպանության բանակի ուժերին կամ Իսրայելի քաղաքացիներին վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական և հզոր պատասխանի», - նշված է Նեթանյահուի և Կացի հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում