Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր է համարել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր է համարել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Շենժենի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում միանգամայն իրագործելի է գործնականում, այդ շփումն օգտակար կլիներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։

«Առայժմ կոնկրետ հանդիպումների մասին խոսելը վաղաժամ է։ Սակայն, իմ կարծիքով, նման եռակողմ հանդիպումը շատ օգտակար կլիներ։ Գործնականում դա լիովին իրագործելի է, քանի որ գագաթնաժողովում առաջատար տերությունների երեք ղեկավարներին սպասվում են հիշյալ միջոցառմանը», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում