Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի

Հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թիվը կարող է աճել։ Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։

Kyodo գործակալության տվյալներով՝ հուլիսի 31-ի առավոտվա դրությամբ Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, շուրջ 80 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման և շուրջ 4,5 հազարը՝ առանց էլեկտրականության։

Երկրաշարժի հետևանքների պատճառով ավելի քան 9 հազար մարդ մինչև այժմ չեն կարողանում վերադառնալ տուն և մնում են ապաստարաններում։

Հուլիսի 28-ին սեյսմոլոգները 7,1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Կումամոտոյում, առավել ուժեղ ցնցումներն զգացվել են Ուկի և Կիկավա քաղաքներում։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների կրկնվելու սպառնալիքը պահպանվում է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում