Հասարակական

Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ

1 րոպեի ընթերցում

Իտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներ

Իտալիայի առողջապահության նախարարությունն զգալիորեն ընդլայնել է օդերևութաբանական վտանգի առավելագույն (կարմիր) մակարդակի գործողության գոտին՝ անոմալ տապի առավելակետի պատճառով: Օգոստոսի 1-ին արտակարգ նախազգուշացումը կընդգրկի երկրի 19 քաղաքներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության կայքից:

Հուլիսի 31-ին սպառնալիքի ամենաբարձր մակարդակը կգործի 11 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում: Ինչպես նշում են օդերևութաբանները, աֆրիկյան անտիցիկլոնի ազդեցությունը  կուժգնանա հաջորդ շաբաթվա ընթացքում: Օգոստոսի 2-3-ը երկրի որոշ շրջաններում եղանակը կարող է տաքանալ մինչև 40-42 աստիճան, իսկ Սարդինիայում՝ մինչև 44 աստիճան:

Ինչպես գրում է Il Mattino թերթը, չափազանց շոգ եղանակի ֆոնին Պիեմոնտի և Լոմբարդիայի ավելի քան 100 բնակավայրերում  առաջացել են ջրամատակարարման խնդիրներ: Իշխանություններն զգուշացնում են հրդեհների առաջացման շատ լուրջ վտանգի մասին:

Իտալիայում հաստատվել է տապի նոր՝ թվով չորրորդ ալիքը: Սաստիկ շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում պահպանել նախազգուշական բոլոր միջոցները, առանձնապես երեխաներին և տարեցներին: Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, ավելի շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում