Միջազգային

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 հազարը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:

«Գրանցվել է (վարակման) 3532 հաստատված դեպք, այդ թվում՝ 807 հիվանդ, որոնք մեկուսացման կամ հոսպիտալացման ռեժիմում են, 626 մարդ ապաքինվել է, իսկ 1556-ը՝ մահացել։ Մահացության մակարդակը կազմում է 44,1%»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարության՝ X սոցիալական ցանցում զետեղված ամփոփագրում։

Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է որպես արտակարգ և մյուս երկրների համար սպառնալիք ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում