Աշխարհ

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 3748-ի, հիվանդությունից մահացել է 1657 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշվում է երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալներում։

«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 74 նոր դեպք, 36 մահ, ապաքինվել է 42 մարդ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտահոգություն էր հայտնել ԿԴՀ-ում էբոլայի շարունակական տարածման առնչությամբ։ «Դեպքերի շարունակվող աճը, տարածման աշխարհագրության ընդլայնումը և մահացության պահպանվող բարձր մակարդակը վկայում են  հանրային առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակի սրընթաց զարգացման մասին», - հայտարարել են ԱՀԿ-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում