Աշխարհ

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

1990-ականներից ի վեր աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է 63%-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հրապարակելով հանձնարարականներ՝ ուղղված զանգվածային միջոցառումների ժամանակ առողջության պահպանմանը։

«Ըստ գնահատումների, 1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է 63%-ով։ 2012-2021 թվականներին տարեկան միջին հաշվով գրանցվել է 546 000 մահ», - նշել է ԱՀԿ-ն։

Կազմակերպությունն ընդգծել է, որ առողջության հետ կապված խնդիրները, որոնք տապի ազդեցությամբ առաջացել են զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են խոշոր սպորտային մրցումները, կրոնական ու մշակութային իրադարձությունները, լուրջ սպառնալիք են դարձել բնակչության առողջության համար։

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ն եկել է այն եզրակացության, որ միջոցառումների անցկացման ժամանակ բժշկական օգնության պատշաճ կազմակերպման դեպքում «հիվանդների ավելի քան 90%-ը կարող է բուժում ստանալ տեղում, ինչը զգալիորեն նվազեցնում է հիվանդանոցների և շտապ օգնության ծառայությունների բեռնվածությունը»։

ԱՀԿ-ում կարծում են, որ զանգվածային միջոցառումների ժամանակ անվտանգության ապահովումը «չի կարող կախված լինել բացառապես առանձին մարդկանց վարքագծից»։ Անհրաժեշտ է բարելավել ռիսկերի գնահատումը և ներդրումներ անել պատրաստվածության և արձագանքման միջոցներում, «դեռ մինչև օդի ջերմաստիճանը վտանգավոր ցուցանիշների կհասնի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում