Միջազգային

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 30-ին ստորագրել է  հրաման, որի համաձայն՝ դաշնային իշխանությունները կարող են  արգելել արդյունաբերական և էլեկտրոնային թափոնների արտահանումը երկրից, եթե դրանց վերամշակումը թույլ է տալիս  ստանալ տնտեսության համար կարևոր հումք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթերում, որոշ արտադրատեսակների վերամշակումը, որոնք մասնավորապես պարունակում են լիթիում-իոնային մարտկոցները կամ մագնիսները, թույլ է տալիս կրկին օգտագործել արժեքավոր հումքը, ներառյալ հազվագյուտ հողային մետաղների տարրերը։ Հրամանի համաձայն՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը պետք է որոշի, թե որ դեպքերում է նպատակահարմար արգելել թափոնների արտահանումը և դրանք վերամշակել երկրի տարածքում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ միջոցները նպատակ ունեն ԱՄՆ-ին ապահովելու «պաշարներով, որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության ու պաշտպանության պահպանման համար»։

Արդյունաբերական և էլեկտրոնային թափոնների, ներառյալ բանեցված սարքերի արտահանումն ԱՄՆ-ից այլ երկրներ սովորական պրակտիկա է։ Ամեն ամիս ԱՄՆ-ից արտահանվում են տասնյակ տոննաներով նման բեռներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում