Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար
1 րոպեի ընթերցում

Լիտվայի պաշտպանության նախարարությանն առընթեր պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է կնքել ֆիննական FORCIT ընկերության հետ՝ նրա կողմից արտադրվող BLOCKER ծովային ականների համակարգը ձեռք բերելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։
«Ծովային ականները Լիտվայի պաշտպանության կարևոր բաղադրիչն են՝ օգնելու ապահովել անվտանգությունը Բալթիկ ծովում։ Մենք միակ երկիրը չենք, որը ձեռք է բերում այս ականների համակարգը, ուստի մենք կհամակարգենք մեր գործողությունները և կապահովենք համատեղելիությունը դաշնակիցների հետ։ Ծովային ականների ի հայտ գալով՝ հավաքական պաշտպանությունն ու հակառակորդի զսպումը միայն մեծանում են», - նախարարի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը։
Գնումն իրականացվում է Ֆինլանդիայի գլխավորած «Համագործակցություն ծովային ականների բնագավառում» (NMC) միջազգային նախաձեռնության իրագործման շրջանակներում։