Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ֆասթ Բանկի աջակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս  կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը:  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ միահյուսվել են դասական սիմֆոնիկ երաժշտությունն ու փոփի արքա, լեգենդար Մայքլ Ջեքսոնի հանրահայտ ստեղծագործությունները: «Billie Jean»-ը, «Remember the Time»-ը,  «You Are Not Alone»-ը և Ջեքսոնի մյուս գլուխգործոցները հնչել են տարբերվող մատուցմամբ ու լուծումներով՝ հարստացված հայկական դուդուկի ելևէջներով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահեցնում է` «Սիմֆոնիկ Ջեքսոնի» նման նախագծերն օգնում են ավելի շատ մարդկանց ճանաչել սիմֆոնիկ երաժշտությունը և նվագախմբի աշխատանքը․

«Մենք հավատում ենք երաժշտության ուժով մարդկանց միավորմանը և ներքին կատարելագործման ու հոգևոր վերելքի ձգտմանը: Ֆասթ Բանկը և Ֆասթեքսը մեծ սիրով արձագանքեցին աջակցելու մեր խնդրանքին, համերգի մեր գաղափարին: Իսկապես շնորհակալ եմ մեր գաղափարակիցներին», - ասել է Սերգեյ Սմբատյանը։ 

Բարձրակարգ երաժշտությունն ավելի ճանաչելի դարձնելու, համաշխարհային լեգենդների ստեղծագործությունները հայկական բեմերից և հայկական ելևէջներով հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը կարևորելով՝ «Սիմֆոնիկ Ջեքսոնի» գլխավոր գործընկեր Ֆասթ Բանկն ապագայում ևս շարունակելու է աջակցել մշակութային նմանատիպ նախագծերին։ 

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Իրավունք

ՀՀ ՍԴ-ն մեկնաբանել է 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին վճիռը

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Արտաքին քաղաքականություն

Հայաստանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ՀՀ ԱԳՆ

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստան

Հնարավորություն եք ստանում սկսելու մաքուր էջից՝ պայմանով, որ կփոխեք գործելաոճը. քաղաքաշինության կոմիտեի նախագահը՝ շինկազմակերպությունների ներկայացուցիչներին

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հայաստան

Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 26-ի միջոցառումների անոնս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում