Հայաստան

ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման վերաբերյալ

Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման ու արձագանքման, քննության իրականացման ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են ՆԳՆ Ոստիկանության ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳ նախարարության, Համայնքային ոստիկանության, Քննչական կոմիտեի և կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացվել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ոստիկանությունում ստացված հաղորդումները, այդ ուղղությամբ իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են դեպքերին օպերատիվ արձագանքմանը։

Քննարկվել են նաև նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր, կարևորվել համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը։

Մասնակիցները ներկայացրել են հանցատեսակի կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկներ, որոնք կնպաստեն կենդանիների պաշտպանվածությանը և հասարակության իրազեկման բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպում-քննարկումները դարձնել շարունակական։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում