Բարձր տեխնոլոգիաներ

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

2 րոպեի ընթերցում

«Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն՝ 2024 թվականի ընթացքում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ազդարարում են 2024 թվականի ընթացքում «Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից անվճար օգտվելու հնարավորություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ազնավուր» գերհամակարգիչն ունի 24480 միջուկ և 39 ՏԲ օպերատիվ հիշողություն, ինչը նրան թույլ է տալիս մշակել մեծածավալ տվյալներ և կատարել բարդ հաշվարկներ: Այն ունի 1,5 ՊԲ «հում» ունակությամբ տվյալների պահոց, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել մեծաքանակ տվյալներ: Infiniband FDR միջմիացումն ապահովում է տվյալների արագ փոխանցում հանգույցների միջև:

Ունենալով 861,7 Տֆլոպս/վ առավելագույն տեսական արտադրողականություն՝ «Ազնավուր» գերհամակարգիչը բացառիկ գործիք է հետազոտությունների և մշակումների համար բնագիտության, երկրագիտության, ֆիզիկայի, ճարտարագիտության, տվյալագիտության, համակարգչային գիտության, արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ուղղություններով և ոչ միայն։ 

Հետազոտական ինստիտուտները, կրթական հաստատությունները, բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծության հետ աշխատող ընկերությունները, տեխնոլոգիաների հետ առնչվող կազմակերպություններն այս նախաձեռնության շնորհիվ կարող են իրենց նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնել։

Հայտագրվել կարող են հետևյալ հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում