Բարձր տեխնոլոգիաներ

Դավիթ Թադևոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Եվրասիա ենթակառուցվածքների գծով տնօրեն Եկատերինա Միրոշնիկի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱԱԲ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման հեռանկարները, ինչպես նաև արհեստական բանականության և նորարարության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները։

Կողմերն անդրադարձել են փոստային ենթակառուցվածքների արդիականացմանը, փոստային և լոգիստիկ ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ներդրումների և միջազգային փորձի ներգրավման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ համագործակցության հնարավոր ուղղություններով գործնական քայլեր իրականացնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում