Իրավունք

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ հետախուզման մեջ գտնվող Դավիթ Մհերի Քելեշյանից (վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և փողերի լվացման նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման, ինչպես նաև դասալքության համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 2 անշարժ գույք,
  • 605 միլիոն 730 հազար դրամ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում