Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

9 րոպեի ընթերցում

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի այս տարվա նախագահական ընտրությունների գործընթացը բավականին յուրահատուկ է, որովհետև արդեն առաջադրված և Դեմոկրատական կուսակցության մեծամասնության վստահությունը վայելող գործող նախագահը հանգամանքների բերումով դուրս եկավ ընտրապայքարից, ուստի դեմոկրատների համագումարը պետք է առաջադրի նոր թեկնածու, ով ամենայն հավանականությամբ կլինի ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը, ում արդեն իսկ դեմոկրատների քաղաքական վերնախավի բազմաթիվ գործիչներ հայտնել են իրենց աջակցությունը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի յուրահատկություններին։ 

«Առաջադրումից հետո քարոզարշավի ընթացքում հրաժարական տալու այս երևույթը շատ հազվադեպ է եղել ԱՄՆ-ի պատմության մեջ, հետևաբար 2024 թվականը նույնպես կդիտարկվի որպես հիշարժան տարի։ Քանի որ ԱՄՆ-ն հիմնականում ունի երկկուսակցական համակարգ, բնականաբար երկու հեգեմոն կուսակցությունների մրցակցությունն ավելի քան 250 տարի դարձել է արդեն անփոփոխ իրողություն և համակարգն այս ընտրություններից հետո էլ կմնա նույնը, կփոխվեն միայն անձինք։ Պայքարը նույն կերպ շարունակվելու է երկու հիմնական քաղաքական ուժերի գաղափարաքաղաքական դրույթների շուրջ։ Ուղղակի հարցն այն է, որ տեղի ունեցավ ոչ ստանդարտ իրավիճակ, և թեկնածուն փոխվեց»,- ասաց Քեռյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք չթուլացան դեմոկրատների դիրքերը քարոզարշավից Ջո Բայդենի դուրս գալուց հետո`քաղաքագետն ասաց, որ նրանց դիրքերը թուլացան դեռ այն պահից, երբ որոշեցին առաջադրել Բայդենի թեկնածությունը՝ հաշվի չառնելով նրա տարիքը, ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականության մեջ գրանցված մի շարք բացթողումները։

«Այդ իրողությունները ողջ փորձագիտական հանրության շրջանում ծնել էին այն համոզմունքը, որ Բայդենին դեմոկրատներն ամենայն հավանականությամբ չէին առաջադրի՝ ասպարեզ բերելով ավելի առաջադեմ ու երիտասարդ, պատասխանատվության բեռով մեկ այլ սենատորի, առավել ևս, որ նախորդ տարվա փրայմերիզների ժամանակ նման մարդիկ ի հայտ եկան, սակայն, չգիտես ինչու, ընտրությունն, այնուամենայնիվ, կանգ առավ Բայդենի վրա։ Ես`որպես մասնագիտական առումներով Միացյալ Նահանգների քաղաքական կյանքին քիչ թե շատ ծանոթ աձնավորություն,  ի սկզբանե կարծիք հայտնեցի, որ դեմոկրատներն այս տարի Բայդենի առաջադրմամբ պարտվելու են։ Թրամփի ամբողջ քարոզարշավն ու հիմնական շեշտադրումները նույնպես ուղղված էին այդ հանգամանքի վրա, ուստի նա իրեն զգում էր շատ լավ, ինչպես ձուկը ջրում՝ հասկանալով, որ Բայդենի նման գործչին շատ հեշտ կլինի հաղթել»,- նշեց Քեռյանը։  

Քաղաքագետի կարծիքով՝ մինչդեռ Քամալա Հարիսի հետ շատ դժվար կլինի մրցել, որովհետև դեմոկրատների նոր թեկնածուն նախ ավելի երիտասարդ է, և հետո ԱՄՆ-ում երբեք չի եղել կին նախագահ, գուցե, ընտրողների մի զգալի մասը, հատկապես կանայք, որոնք շատ մեծ տոկոս են կազմում ակտիվ ընտրազանգվածի մեջ, այս անգամ ընտրեն Հարիսին։ 

«2016 թվականի նախագահական ընտրություններում նույն Թրամփին լուրջ մրցակից էր Հիլարի Քլինթոնը և նա մեծ քանակությամբ ձայներ տարավ հատկապես կին ընտրողների շրջանում։ Բացի դրանից, Քամալա Հարիսն ունի աֆրոամերիկյան ծագում, և իր համերկրացիների շատ մեծ զանգված նման դեպքում ձայնը տալիս է նման թեկնածուի։ Հիշենք նաև Օբամայի օրինակը, երբ ավելի քան քսան միլիոն աֆրոամերիկացիներ քվեարկեցին նրա օգտին»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով նաև քարոզարշավի ընթացքում Թրամփի դեմ իրականացված մահափորձին՝ Քեռյանն ընդգծեց, որ նմանատիպ իրողությունները կամ իրադարձությունները լուսաբանելու կամ մեկնաբանելու առումով պետք է շատ ավելի կոմպետենտ լինել, պետք է կարծիք հայտնեն մասնագետները՝ փորձելով ապացուցել, որ, անկախ ամեն ինչից, դա նախևառաջ հատուկ ծառայությունների բացթողումն էր։ 

«ԱՄՆ-ում ստեղծվելու է երկկուսակցական հանձնաժողով, որը քննելու է այդ իրադարձությունը՝ պարզելու, թե ինչու Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ նման բան, այն էլ այդքան պարզ իրավիճակում, մինչդեռ թվում էր, թե նման բան չպետք է տեղի ունենար։ Ամեն դեպքում, այդ մահափորձը բարձրացրեց Թրամփի իմիջը։ Նրա վարքը, տոկունությունը, արիությունը, նույնիսկ վիրավորվելուց հետո ընտրողներին դիմելու հաստատակամությունն, ընդհանուր առմամբ, ամերիկացի ընտրողների շրջանում ստեղծեցին այն տպավորությունը, որ իրենք գործ ունեն ոչ թե ասպարեզից հեռացող քաղաքական այրի, այլ տոկուն և անվախ գործչի հետ։ Իսկ ինչ վերաբերում է մահափորձի իրավաքաղաքական գնահատականին, ապա պետք է սպասել նշված հանձնաժողովի եզրակացությանը»,- ասաց քաղաքագետը։

Քեռյանի դիտարկմամբ՝ եթե ընտրություններում հաղթի Թրամփը, կնշանակի՝ նրան այդ գործում օգնել է նաև ուկրաինական պատերազմը դադարեցնելու խոստումը, որովհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում Թրամփը շեշտը դնում էր նաև այդ խնդրի վրա, ընդ որում՝ այդ շեշտադրումն ուներ ոչ թե սենտիմենտալ երանգներ, այլ ամերիկացի ընտրողների առջև դրվում էին կոնկրետ փաստեր՝ 200 միլիարդ դոլարի ծախս, 2․5 տարվա պատերազմ, 100 հազարավոր զոհեր և առայժմ 0 արդյունք։

«Նշված երեք կռվաններն արդեն ծնում են բավականին բացասական զգացմունքներ Բայդենի նկատմամբ։ Պատերազմի վերջը չի երևում, մինչդեռ ամերիկացիները շատ պրագմատիկ են և ցավում են ծախսված յուրաքանչյուր դոլարի համար, շատ ցավոտ են արձագանքում ներքին և արտաքին ձախողումներին, առավել ևս, երբ ծախսերը նպատակին չեն ծառայում։ Այնպես որ, ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու Թրամփի դիրքորոշումը մեծապես օգնում է իրեն՝ իմիջի բարձրացման առումով, և նա կհաջողի, որովհետև մեխանիզմն այնքան էլ բարդ չէ։ Եթե ԱՄՆ-ն թեկուզ երկու շաբաթով դադարեցնի սպառազինության մատակարարումներն ու ֆինանսական միջոցների հատկացումն Ուկրաինային, ապա դա կունենա շղթայական ռեակցիա, ինչին կհետևի նաև ԵՄ որոշ երկրների հրաժարումը նմանատիպ մատակարարումներից, քանզի նրանք նույնպես հոգնել են այդ բեռից։ Եթե այլևս ռեսուրսներ չունեցող Զելենսկու վարչակազմը զրկվի արտաքին ներարկումներից, ապա ստիպված կլինի գնալ զինադադարի կնքման, ինչից հետո կմեկնարկի «խաղաղ բանակցային» գործընթացը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։ 

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ուշադրության ներքո գտնվող հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին, Քեռյանը նշեց, որ Թրամփն իր կառավարման նախորդ շրջանում առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հանդեպ, մինչդեռ Բայդենի վարչակարգը շատ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում այդ խնդրի նկատմամբ, որովհետև պատերազմը սկսվեց հենց իրենց պաշտոնավարման ընթացքում։ 

«Այդուհանդերձ, ներկայիս վարչակարգը ոչ այնքան նպատակ ունի լուծել հայ-ադրբեջանական թնջուկը, որքան հարավկովկասյան երեք երկրներին պոկել ռուսական ազդեցությունից։ Պարզապես ցանկանում են փակել Ռուսաստանի հնարավոր բոլոր ելքերը պատժամիջոցների կիրառման պարագայում, որովհետև հարավկովկասյան երեք երկրները, Թուրքիան և Իրանը չեն միացել արևմտյան պատժամիջոցներին։ Այսինքն՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը Բայդենի վարչակարգին հետաքրքրել և այժմ էլ հետաքրքրում է միայն ՌԴ-ի դեմ հետխորհրդային պետությունների միասնական հակառուսական ճակատ ստեղծելու առումով։ Իսկ եթե նախագահ դառնա Թրամփը և նրան իսկապես հաջողվի ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը, ապա բնականաբար ՌԴ-ին պարտության մատնելու համար Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացելու միտումը կկորցնի իր արդիականությունը»,- եզրափակեց քաղաքագետը։  

Մանվել Մարգարյան 

 

 

 

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

Միացյալ Նահանգներ

Հարիսը 2 %-ով առաջ է անցել Թրամփից՝ համաձայն Reuters/Ipsos-ի հարցումների

Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետ

Միացյալ Նահանգներ

Նեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Բայդենի, Հարիսի և, հնարավոր է, Թրամփի հետ

ԱՄՆ-ում կմշակեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների նոր շարժիչներ

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում կմշակեն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների նոր շարժիչներ

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Քաղաքականություն

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

Միացյալ Նահանգներ

Բայդենը ուղերձով դիմելու է ժողովրդին

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Բլինկենը նշել է Բայդենի առաջնահերթությունները հեռանալուց առաջ

Միացյալ Նահանգներ

Բլինկենը նշել է Բայդենի առաջնահերթությունները հեռանալուց առաջ

Բերբոքը ողջունել է Հարրիսի առաջադրումը ԱՄՆ նախագահի թեկնածու

Միացյալ Նահանգներ

Բերբոքը ողջունել է Հարրիսի առաջադրումը ԱՄՆ նախագահի թեկնածու

Երկու կուսակցություններից մի խումբ կոնգրեսականներ կհետաքննեն Թրամփի դեմ մահափորձը

Միացյալ Նահանգներ

Երկու կուսակցություններից մի խումբ կոնգրեսականներ կհետաքննեն Թրամփի դեմ մահափորձը

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

Մշակույթ

ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է նոր տեսահոլովակ. «Սիհասին» խմբի «Շողա» երգի ռեմիքս տարբերակը՝ հայ երաժիշտ-կատարողների մասնակցությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում